Mozilla/5.0 (Windows NT 10.0; Win64; x64) AppleWebKit/537.36 (KHTML, like Gecko) Chrome/81.0.4044.129 Safari/537.36

                ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Երաշխիքային սպասարկման դեպքում անվճար կատարվում է միայն սպասարկումը: Մինչև սպասարկման կենտրոն հաճախորդը սարքը տեղափոխում է իր միջոցներով և իր հաշվին, և այդ ընթացքում հնարավոր վնասվածքների դեպքում ՛՛ՆԱՌ-ԱՎ՛՛ ՍՊԸ-ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ:

ՊԱՅՄԱՆՆԵՐ                                                                                                                 

Երաշխիքային սպասարկումը կկատարվի 15 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն սարքի մասերի կամ դետալների անհրաժեշտության դեպքում (որը պատվիրվում և բերվում է արտերկրից) հնարավոր է սպասարկման աշխատանքները տևեն մինչև 30 աշխատանքային օր: Երաշխիքն ուժի մեջ է ճիշտ և լրիվ լրացված երաշխիքային վկայականը խափանված սարքի հետ ներկայացնելու դեպքում: Երաշխիքը ենթադրում է նորոգման աշխատանքների կատարում և վնասված պահեստամասերի փոխարինում: Վերանորոգումը իրականացնում է ՛՛ ՆԱՌ-ԱՎ՛՛ ՍՊԸ սպասարկման կենտրոնի կամ համապատասխան երաշխիքային ծառայություն մատուցող լիազորված կենտրոնի արհեստանոցում: Գումարի վերադարձ սպասարկման կենտրոնը չի իրականացնում: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերվում են թերություններ (որոնք առկա են եղել գնման պահից սկսած), կապված սարքի աշխատանքի կամ նրա նյութերի հետ, ՆԱՌ-ԱՎ՛՛ ՍՊԸ -ն կամ հետևյալ երաշխիքային ծառայություն մատուցող լիազորված կենտրոնը՝ * * * երաշխիքի գործելու ժամկետում անվճար կվերականգնվի կամ կփոխի ( ՆԱՌ-ԱՎ՛՛ ՍՊԸ հայեցողությամբ) ապրանքը կամ անսարք մասերը ներքոհիշյալ պայմաններով: ՆԱՌ-ԱՎ՛՛ ՍՊԸ -ն և երաշխիքային ծառայություն մատուցող լիազորված կենտրոնները կարող են անսարք ապրանքները կամ մասերը փոխարինել նոր կամ վերանորոգված ապրանքներով կամ մասերով: Բոլոր փոխարինված ապրանքները և մասերը դառնում են ՆԱՌ-ԱՎ՛՛ ՍՊԸ սեփականությունը: Երաշխիքային ծառայությունները կմատուցվեն շահագործողի կողմից անսարք ապրանքը, հստակ ու ճշգրիտ լրացված երաշխիքային կտրոնը (որտեղ նշված կլինեն գնման օրը, մոդելի անվանումը , ապրանքի սերիական համարը), երաշխիքային ժամկետի ընթացքում ներկայացնելու դեպքում:  ՆԱՌ-ԱՎ՛՛ ՍՊԸ -ն կարող է հրաժարվել անվճար սպասարկումից, եթե նշված փաստաթղթերը չեն ներկայացվում: Ինֆորմացիան կորցնելուց, ջնջելուց և վնասելուց խուսափելու համար խնդրում ենք առանձնացնել ինֆորմացիան կրող մասերը կամ աքսեսուարները, ապրանքը երաշխիքային ծառայության կենտրոն ներկայացնելուց առաջ: Սարքի օգտագործումից առաջ խնդրում ենք մանրամասնորեն ծանոթանալ հրահանգներին:

Ընկերությունը չի կրում երաշխիքային պատասխանատվություն հետևյալ դեպքերում՝

 1. Սարքի մասերի ժամկետային մաշվածության դեպքում դրանց պարբերական սպասարկման և վերանորոգման                                                                                              

 2. Ապրանքի օգտագործման ընթացքում պարբերաբար պահանջվող մասերի (ինչպես օրինակ, մարտկոցների, տպիչների, քաթրիջների, լամպերի և այլն)

 3. Եթե մոդելի անվանումը կամ գործարանային համարանիշը ապրանքի վրա փոխվել է, ջնջվել, հեռացվել կամ դարձել անընթեռնելի

 4. Պատահարների, հրդեհի, միջատների և հեղուկների, քիմիական այլ նյութերի ներթափանցման, ջրհեղեղի, բարձր ջերմաստիճանի, սխալ օդափոխության, բարձր կամ անհամապատասխան էլեկտրական հոսանքի կամ մուտքաին լարման տատանումների, ճառագայթման, էլեկտրաստատիկ լիցքերի՝ այդ թվում կայծակի և այլ արտաքին ազդեցությունների:                                                                                                                                 

5. Ապրանքը ոչ նորմալ պայմաններում շահագործելու, նրա հետ սխալ վարվելու հետևանքով առաջացած անսարքության և վնասվածքի

6. Սարքի վնասվածքի և ձևավորման, որը տեղի է ունեցել՝ A. Սխալ օգտագործման, որի արդյունքում ապրանքի ֆիզիկական, կոսմետիկական տեսքը կամ մակերևույթը, հեղուկ բյուրեղային դիսփլեյը վնասվել է B. Շահագործման հրահանգներին անհամապատասխան կամ ոչ իր նշանակությամբ տեղադրման կամ օգտագործման C. Սպասարկման կամ շահագործման հրահանգներին անհամապատասխան շահագործման գործող տեխնիկական կամ անվտանգության նորմերին անհամապատասխան տեղադրման կամ օգտագործման D. Սարքի վերանորոգման կամ ձևափոխությունների փորձեր են իրականացրել մեր սպասարկման կենտրոնի կողմից չլիազորված անձինք:                                                                                                                           

7. Անսարքությունը փոխադրման արդյունք է, բացառությամբ, երբ փոխադրումը իրականցվում է ՛՛ ՆԱՌ-ԱՎ՛՛ ՍՊԸ-ի կողմից

8. Սույն երաշխիքը տարածվում է միայն ապրանքի տեխնիկական մասի վրա: Այն չի տարածվում համակարգիչների (դեսքթոփ, նոթբուք, նեթբուք, պլանշետ) ծրագրերի վրա, որոնց վրա տարածվում են կցված կամ ենթադրյալ արտոնագրված համաձայնագրեր վերջնական օգտագործողի համար կամ առանձին երաշխիքներ: Վիրուսակիր կամ այդ ապրանքի համար չնախատեսված կամ սխալ տեղադրված կոմպյուտերային ծրագրով ապրանքի օգտագործման դեպքում ՛՛ՎԻԷԼՎԻ Սենթր՛՛ ՍՊԸ-ն երաշխիքային պատասխանատվություն չի կրում:                                                                                                      

9. Օժանդակ սարքավորումների և նույնատիպ ուրիշ սարքերի հետ ապրանքի օգտագործման՝ այն պայմաններով կամ չափորոշիչներով, որոնք նախատեսված չեն այդ ապրանքի համար:                                                                                                                                

10. Անփույթ վերաբերմունքի                                                                                                      

11. Անսարքությունը արդյունք է այն սարքի խափանման,որի հետ համատեղ շահագործման է գնված սարքը:

12. ՛՛ ՆԱՌ-ԱՎ՛՛ ՍՊԸ  նյութական պատասխանատվությունը ըստ սույն երաշխիքի ցանկացած դեպքում չի գերազանցի ապրանքի համար վճարած արժեքը: 

13. Երաշխիքային կտրոնի բացակայության դեպքում երաշխիքային սպասարկում չի իրականացվում, իսկ երաշխիքային կտրոնը չի վերականգնվում: